Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման նոր առաջնորդ է դարձել Նաիմ Քասեմը

Այդ պաշտոնում նա կփոխարինի Հասան Նասրալլային, որին սպանել էին սեպտեմբերի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի «Հզբոլլահ» շարժման օրենսդիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Նաիմ Քասեմին։ Այս մասին տեղեկանում ենք շարժման մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մինչ այդ Նաիմ Քասեմը զբաղեցնում էր «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը։
«Հզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հասան Նասրալլայի զարմիկը
«Հզբոլլահի» օրենսդիր խորհուրդը շարժման նոր գլխավոր քարտուղար է ընտրել շեյխ Նաիմ Քասեմին, ով Աստծո օգնությամբ կշարունակի կրել մեր դրոշը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվեց սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային շրջաններին իսրայելական ՌՕՈւ–ի հասցրած հարվածների հետևանքով։ Այդ նպատակով իսրայելական ավիացիան մի քանի րոպեում ավելի քան 80 հատ 900-կիլոգրամանոց ռումբեր նետեց:
Դրանից հետո հոկտեմբերի 4-ին սպանվեց նաև Նասրալլայի իրավահաջորդը՝ նրա եղբայր Հաշեմ Սաֆի ադ-Դինը։