Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջան

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 6 միլիոն եվրո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջան:
Առաջին շրջանում Խաչանովը 6:4, 3:6, 7:6 (8:6) հաշվով հաղթել է Ավստրալիան ներկայացնող Քրիստոֆեր Օ' Քոնելին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 22 րոպե։
Թենիսիստ Խաչանովը АТР վարկանիշում բարձրացել է երեք հորիզոնականով
Հաջորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի ֆրանսիացի Ջովանի Մպեշի-Պերիկարի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 6 միլիոն եվրո: