Իսրայելի որոշումը բացասական հետևանքներ կունենա. Նեբենզյա

Վասիլի Նեբենզյա
Ռուս դիվանագետը նշել է, որ Իսրայելն իր համար անցանկալի կառույցը լուծարելու միանձնյա որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունն արգելելու որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հենց ՄԱԿ–ի համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Հոկտեմբերի 28-ին Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել օրինագծերի, որոնք արգելում են նշված գործակալության գործունեությունը Իսրայելում, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում։
Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Քնեսեթի որոշման հետևանքով այդ գործակալությունը հայտնվել է լուծարմանեզրին։
«ՌԴ–ն համոզված է, որ նման որոշումը կարող է խաչ քաշել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեության վրա»,– ասել է նա` հավելելով, որ Իսրայելի խորհրդարանի այդ քայլը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Ռուս դիվանագետի խոսքով` ըստ էության, Իսրայելն իր համար անցանկալի կառույցը լուծարելու միանձնյա որոշում է կայացրել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Իսրայելը հայտարարել է, որ անկլավն ամբողջովին շրջափակված է. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: