Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանում «Հզբոլլահի» ստորգետնյա շտաբ է ոչնչացրել

Ստորգետնյա համալիրի տարածքում շուրջ 500 կգ պայթուցիկ է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման ստորգետնյա հրամանատարական կետը։ Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ–ի մամուլի ծառայությունը։
«Իսրայելական ուժերի գործողությունների ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է «Հզբոլլահի» ստորգետնյա շտաբը: Հայտնաբերված շտաբը ստորգետնյա ենթակառուցվածքի մի մասն էր, որը գտնվում էր գետնի տակ մոտ 8 մետր խորության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ ստորգետնյա համալիրի տարածքում մոտ 500 կգ պայթուցիկ է հայտնաբերվել։ ՑԱԽԱԼ–ը ոչնչացրել է ինչպես շարժման ստորգետնյա ենթակառուցվածքը, այնպես էլ հայտնաբերած պայթուցիկները։
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման նոր առաջնորդ է դարձել Նաիմ Քասեմը
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2.6 հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: