«Հզբոլլահը» զրկվել է հրթիռային սպառազինության շուրջ 80%-ից. Իսրայելի պաշտպանության նախարար

Յոավ Գալանտ
Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է «Հզբոլլահին» հասցված վնասների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը կորցրել է հրթիռային սպառազինության շուրջ 80%-ը: Տեղեկությունը հայտնում է «The Jerusalem Post»-ը։
«Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ձեռքբերումները չափազանց տպավորիչ են։ Մենք ոչնչացրել ենք «Հզբոլլահի» հրամանատարական-վարչական ապարատը, և նրանց հրթիռային ներուժը 20% է կազմում», – ասել է Գալանտը` գնահատելով հյուսիսային ճակատում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` Իսրայելի պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել նաև Լիբանանի հարավում։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն շուրջ 2,6 հազար մարդ է մահացել, ավելի քան 90 հազարը դարձել են փախստականներ: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում՝ միաժամանակ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանում «Հզբոլլահի» ստորգետնյա շտաբ է ոչնչացրել