Ես տեղյակ չեմ. Անդրանիկ Քոչարյանը` ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքել է Քոչարյանի ՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հնարավոր հեռացման մասին տեղեկությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե իրեն ուզում են հեռացնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Քոչարյանի հեռացման նախաձեռնողը նրա կուսակիցներն են, սակայն այս հարցը դեռպետք է քննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրագրողի ճշտողհարցին, թե Քոչարյանի պահվածքից դժգոհ են իշխանամետ վերնախավի մի շարք ներկայացուցիչներ, պատգամավորը պատասխանեց հարցով. «Իսկ դուք ինքներդ գո՞հ եք»:
«Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց Քոչարյանը ՝ մեկնաբանելով, թե արդյոք նախատեսվում է պատգամավորի վարքագծի քննարկում ՔՊ նիստում: Սակայն հավելեց, որ դեմ չէ քննարկել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Նա «Ազատությանը» մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ լրագրողների հետ զրույցում հերքեց Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի և իշխող ուժից պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև խորհրդարանում լեզվակռիվ էր տեղի ունեցել, որը գրեթե վերածվել էր ծեծկռտուքի: Այս միջադեպը լայնարձագանք գտավ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, նույնիսկ լուրեր տարածվեցին Քյարամյանի հնարավոր մոտալուտ հրաժարականի մասին։
Նշվում էր, որ վիճաբանության կազմակերպիչն, իբր, հենց Քոչարյանն է եղել։ Վերջինս այսառիթովհայտարարեց, որ պաշտոնյաները, հատկապես ուժային կառույցների ղեկավարները, պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն անձնական վիրավորանքներից, պարտավոր են պահպանել էթիկական նորմերը, իսկ խնդիրների լուծման «տղայական» միջոցներն անթույլատրելի են։