Ռուսաստանի ԱԴԾ-ն նոր տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Բրյանսկի մարզում օտարերկրյա դիվերսանտների մասնակցությամբ ՌԴ պետական սահմանը խախտելու փորձը կանխելու վերաբերյալ։
Մասնավորապես, ցուցադրվել են այն զենքերը, զինամթերքն ու հանդերձանքը, որոնցով դիվերսանտները փորձել են ներխուժել Բրյանսկի մարզ, ինչպես նաև Կանադայի երկու դրոշ։
Տեսանյութում երևում են նաև սպանված զինյալների մարմինները։
Երկուշաբթի ԱԴԾ-ն հայտնել էր, որ Բրյանսկի մարզում կասեցվել է պետական սահմանը խախտելու փորձը, չորս դիվերսանտները ոչնչացվել են, դիվերսիոն–հետախուզական խմբերի մնացորդները խոցվել են հրթիռային և հրետանային հարվածով։ Նշվում է, որ սպանված դիվերսանտների մոտ հայտնաբերվել է օտարերկրյա զենք, հանդերձանք և կապի միջոցներ, ինչպես նաև անձնական իրեր, որոնք վկայում են նրանց պատկանելությունը երրորդ երկրներին։
Բացի այդ, ոչնչացված գրոհայիններից մեկի մարմնին հայտնաբերվել է ԱՄՆ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների պարաշյուտա–դեսանտային հետախուզական գնդի 75-րդ ռեյնջերական գնդի երկրորդ գումարտակի դաջվածքը, նշել է ԱԴԾ-ն։