Արևմուտքը հսկայական ճնշում գործադրեց Վրաստանի վրա՝ պահանջելով պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, բայց երկրի իշխանությունները չենթարկվեցին այդ ճնշմանը. Sputnik Արմենիայի տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Վրաստանի նախագահի և կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն` վկայակոչելով Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի անցյալ տարվա «բացահայտումները»։
Վերջինս իր հոդվածներից մեկում գրել էր, որ Կիևը խնդրել է Թբիլիսիին վերադարձնել «Բուկ» հակաօդային պաշտպանության և «Ջավելին» հակատանկային համակարգերը, որոնք ձեռք են բերել մի քանի տարի առաջ։
Թբիլիսին, հասկանալի պատճառներով, հրաժարվել էր, և դա լուրջ հետևանքներ ունեցավ Արևմուտքի և Վրաստանի հարաբերությունների վրա։