Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության մասին լրագրողների հարցերին պտասխանել է նաև իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա վսահեցրել է, որ խմբակցությունում այսօր նման օրակարգ չկա, չկան նաև առանձին «թևեր»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում թևեր չկան։ ՔՊ-ում կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևը։ Բոլոր մյուս հրապարակումները կեղծ են»,– հայտարարել է խմբակցության ղեկավարը։
Հակ Կոնջորյանն անդրադարձել է նաև արդարադատության նախարարի թեկնածուի ըտրության և կուսակցությունում կադրային խնդիրների մասին հարցերին։