ՀՀ 1000 խոշոր հարկատուների 1-ին տասնյակը հուշում է, որ տնտեսությունը հիմնականում հենված է առևտրի և ծառայությունների ոլորտների վրա.Sputnik Արմենիային ասել էէ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը։
«Այս ցանկը արտացլում է մեր տնտեսության ավանդական կառուցվածքը, որը ներկայացնում է նաև հենց տնտեսական աճի դինամիկան»,– ասում է տնտեագետը` արձանագրեով, որ տնտեսության առաջատարը հանքարդյունաբերությունն է, ապա մանրածախ առևտուրը, վառելիքի ներկրումն ու վաճառքը, նաև` հեռահաղորդակցության ոլորտն ու բանկերը։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցակը։ Առաջատարը, ինչպես և երկրորդ եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը զբաղվում է բջջային հեռախոսների, ներկրմամբ ու վերաարտահանմամբ։
Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ 1 հորիզոնականով բարելավել է իր դիրքը խոշոր հարկատուների առաջին տասնյակում։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հակառակը մեկ հորիզոնականով ցած է իջել և այժմ 4-րդ տեղում է։
Հինգերերդ տեղում «Վեստա» ապրանքանիշով հայտնի «Փրիթի Ուեյ» ընկերությունն է։ Վեցերորդը` «Ամերիաբանկը», յոթերորդ տեղում հեղուկ վառելիքի շուկայի խոշոր խաղացող «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է, ութերորդը` «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է, որն ի դեպ, նախկինում խոշորներ հարկատուների ցանկում 14–րդն էր։
Իններորդ հորիզոնականում բջջային կապի օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերությունն է, իսկ տասնյակը եզրափակում է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը։