ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ձերժինսկում (Գորլովկա քաղաքային շրջան) խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկություն հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինայի զինված ագրեսիայի հետևանքով Գորլովկա քաղաքային օկրուգի Ձերժինսկ քաղաքում խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- նշել է Պրիխոդկոն։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։