ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (АТР) վարկանիշում բարձրացել է երեք հորիզոնականով։
Նախորդ շաբաթ նա Վիեննայում հասավ АТР 500 մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջեց բրիտանացի Ջեք Դրայփերին։
Այժմ 2225 միավոր հավաքած Խաչանովը զբաղեցնում է համաշխարհային վարկանիշի 21-րդ հորիզոնականը։
Աշխարհի առաջին ռակետը կրկին իտալացի Յաննիկ Սիններն է (11420 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (7120 միավոր) և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը (6805 միավոր)։