ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը եղել է երեկ` հոկտեմբերի 27-ին։ Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին եղել են բազմաթիվ հարվածների հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Պարզվել է, որ կասկածյալը կնոջ որդին է` 39-ամյա Դավիթ Ե.-ն։ Նա սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնտեղից էլ` Շենգավիթի քննչական բաժին: