ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ դատախազությունից;
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):