Օրբանը հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ-ի խրատների կարիքը չունի

Հունգարիայի վարչապետն առաջինն է շնորհավորել իր գործընկեր Կոբախիձեին հաղթանակի կապակցությամբ և ընտրություններից հետո երկրորդ օրն ուղևորվում է Թբիլիսի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանը Եվրամիության կողմից անօգուտ խրատների կարիք չունի։ Այս մասին գրել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում:
«Վրաստանը պահպանողական, քրիստոնեական և եվրոպամետ պետություն է։ Անպտուղ խրատների փոխարեն պետք է նրանց եվրոպական ուղուն մեր աջակցությունը», — նշել է Օրբանը։
Ավելի վաղ Օրբանը, նախքան Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, շնորհավորել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը «ցնցող» հաղթանակի կապակցությամբ, ինչը քննադատության էր արժանացել ԵՄ-ում:
Ամբողջ աշխարհն աստիճանաբար սկսել է աջակցել ՌԴ–ին՝ ի հեճուկս Արևմուտքի հրահանգների. Օրբան
Ի դեպ, ինչպես հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, Վիկտոր Օրբանը Թբիլիսի այցի ընթացքում իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ կքննարկի Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու հետագա քայլերը և երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացումը:
Հունգարիայի վարչապետը հոկտեմբերի 28-29-ը Վրաստան Է այցելում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերով:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը»