ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ հայ–ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ժամանակ:
«Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,– ասել է նա։
Նա նշել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակն արդյունավետ է, և Անկարան ցանկանում է այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած հարթակի նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: