«Հզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի վրա հարձակման մասին

«Հզբոլլահը» մի շարք հրթիռներ է արձակել նաև իսրայելական Կիրյաթ Շմոնա բնակավայրի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. «Հզբոլլահ» շարժման մարտիկները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրին Ակկո քաղաքի հարավ-արևելքում: Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։
««Իսլամական դիմադրության մարտիկները հարվածային ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող «Բար-Լև» արդյունաբերական գոտու «Yodevat Military Industires» ընկերության շենքերի վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, այսօր լիբանանյան դիմադրությունը մի շարք հրթիռներ է արձակել իսրայելական Կիրյաթ-Շմոնա բնակավայրի ուղղությամբ և հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրել սահմանի տարբեր հատվածներում իսրայելցի զինվորականների կուտակման վեց վայրերի:
Ավելի քան 800 հազար լիբանանցի տեղահանվել է Իսրայել–«Հզբոլլահ» հակամարտության պատճառով. ՄԱԿ
Տարածաշրջանում իրադրության հերթական էսկալացիան տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։
Իսրայելը հայտարարել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ուժերի հրամանատարին