ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԳՇ պետ

Էդվարդ Ասրյան
Էդվարդ Ասրյանը վստահ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում հնարավոր է խաղաղ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Այս պահի դրությամբ ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Իրադրությունն այս պահին սահմաններում համարվում է հարաբերական կայուն»,– ասաց նա։

ԳՇ պետը հավելեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով։
«Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»,– ասաց նա։
Ասրյանը վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է անել խաղաղ գործընթացով:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր` քանի դեռ չկա ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև խաղաղություն, ՀՀ–ն մտավախություններ ունի Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։