Երևանի «Արևիկ» լճակում դիակ է հայտնաբերվել

Փրկարար
Տղամարդու դին լճակից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ «Արևիկ» լճակում, դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09։32-ին ահազանգ է ստացել, որ լճակում քաղաքացու դի է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները լճակից դուրս են բերել տղամարդու դի։
Սպանություն Երևանում. կասկածյալը սպանվածի որդին է