ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզում վնասազերծված վարձկանների թվում եղել են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Կանադայի քաղաքացիներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իրավապահ մարմինների տվյալներով՝ Բրյանսկի մարզում վնասազերծված վարձկանների թվում են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Կանադայի քաղաքացիներ: Նրանց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Դրանք նախնական տվյալներ են, որոնք կլրացվեն», - ասել է Զախարովան։
Նշենք, որ Բրյանսկի մարզում հոկտեմբերի 28-ին կասեցվել է պետական սահմանը խախտելու փորձ, ոչնչացվել է 4 դիվերսանտ, դիվերսիոն խմբի մնացած մասը հրթիռահրետանային հարվածով վնասազերծվել է: Ոչնչացված դիվերսանտների մոտ հայտնաբերվել են օտարերկրյա սպառազինություն, հանդերձանք և կապի միջոցներ, ինչպես նաև անձնական իրեր, որոնք ցույց են տալիս նրանց՝ երրորդ երկրներին պատկանելությունը: