ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Պետական սահմանը խախտելու փորձ է կանխվել Բրյանսկի մարզում, ոչնչացվել է 4 դիվերսանտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ դիվերսիոն-հետախուզական խմբի մնացորդները ոչնչացվել են հրթիռահրետանային հարվածով:
Ինչպես հայտնում են ԱԴԾ-ից, ոչնչացված դիվերսանտներից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է ԱՄՆ Ցամաքային զորքերի պարաշյուտադեսանտային հետախուզական գնդի դաջվածք:
Դիվերսանտների մոտ հայտնաբերել են օտարերկրյա սպառազինություն, հանդերձանք և կապի միջոցներ, ինչպես նաև անձնական իրեր, որոնք վկայում են նրանց պատկանելությունը երրորդ երկրներին։