Այս զորակոչին երկու կին ժամկետային զինծառայող համալրել են կանանց գումարտակը. Թորոսյան

ՀՀ–ում կին զինծառայողների առաջին գումարտակը ձևավորվել է այս տարի ու առաջին զինակոչը եղել է ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այս զորակոչին երկու կին ժամեկատային զինծառայող համալրել են կանանց գումարտակը։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նախորդ զորակոչին կանանց գումարտակը համալրած պարտադիր ժամկետային զինծառողը, ավարտելով ծրագիրը, արդեն դիմել ու ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա»,– տեղեկացրեց Թորոսյանը։
Իր նախորդ հրապարակումներում ՊՆ–ն անդրադարձել էր վերջին զորակոչին կանանց գումարտակը համալրած կին զինծառայողներից մեկին. խոսքը շարքային Աննա Մարությանի մասին է, որը անցնել է կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6–ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Նշենք, որ կին զինծառայողների առաջին գումարտակը ձևավորվել է այս տարի ու առաջին զինակոչը եղել է ամռանը։ Զինծառայություն կարող են անցնել 18–27 տարեկան իգական սեռի քաղաքացիները։
Ով է առաջին կին ժամկետային զինծառայողը․ հայկական բանակը կանանցով է համալրվում