Կարտոֆիլի բերքի վնասման վերաբերյալ տվյալները մտահոգիչ չեն․Պետրոսյան

Sputnik
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ իրենք տեղյակ են մարզում կարտոֆիլի բերքահավաքի գործընթացի մասին։ Ըստ Պետրոսյանի՝ իրավիճակը մտահոգիչ չէ։
Պետրոսյանի խոսքով՝ ամեն տարի եղանակային վատ պայմանների պատճառով մարզւոմ բախվում են նման իրավիճակների։
«Թեև ցանքատարածությունները մարզում մի փոքր կրճատվել են, սակայն ոչ այնքան, որ կարտոֆիլի պակաս ունենանք»․-նշում է Պետրոսյանը։