Կարտոֆիլի 1 հեկտարի մեջ 15 տոննա կորուստ եմ ունեցել․Ավետյան

Sputnik
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը վերջին երկու շաբաթվա ընթացքում պարբերաբար զգուշացնում է, որ ցածր ջերմաստիճանի պատճառով որոշ մարզերում ցրտահարություն է սպասվում։
Վերջին մի քանի օրերին Հայաստանի հյուսիսային մարզերում տեղացած ձյունը վնասել է կարտոֆիլի բերքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը պատմել է, որ իր ցանած կարտոֆիլի 1 հեկտարի մեջ 15 տոննա կորուստ է ունեցել։
Ըստ Ավետյանի՝ մարզային իշխանությունները տեղյակ են եղանակային վատ պայմանների պատճառով գյուղատնտեսների կորուստների մասին։