ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մայկոպում բացվել է ՆԱՏՕ-ի ռազմավար տեխնիկայի ցուցահանդեսը, որն Ավդեևկայի և Դոնեցկի ուղղություններով հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարման ընթացքում առգրավել են Հարավային զորախմբի զինծառայողները, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսն ունի վեց թեմատիկ հատված՝ ռազմավար տեխնիկայի, հրաձգային զենքի և սպառազինության հակատանկային միջոցների, անօդաչու թռչող սարքերի ցուցադրման հարթակներ և այլն:
«Ցուցահանդեսի հիմնական մասում ներկայացված են 18 մարտական մեքենաներ, այդ թվում՝ M2 «Բրեդլի» (ԱՄՆ), «Marder» (Գերմանիա), CV90 (Շվեդիա) և BMP-1U (Ուկրաինա) մարտական մեքենաներ, M113A4 և Cougar MRAP (ԱՄՆ) հետևակի մարտական մեքենաներ, M113G3DK (Դանիա), FV 103 Spartan (Մեծ Բրիտանիա), Stryker (ԱՄՆ), VAB (Ֆրանսիա), Roshel (Կանադա), «Վարտա», «Կոզակ-2M1», БТР-3Е1 և БТР-4Е (Ուկրաինա) զրահափոխադրիչներ, HMMWV «Համվի» (ԱՄՆ) բարձր անցանելիության բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, ուկրաինական T-64БВ «Բուլատ» տանկ», - ասված Է հաղորդագրության մեջ:
Հյուրերի համար կազմակերպվել է համերգային ծրագիր, ինչպես նաև բացվել է դաշտային խոհանոց։
Ռազմավարի շրջիկ ցուցահանդես արդեն այցելել են Դոնի Ռոստովի, Վոլգոգրադի, Վլադիկավկազի, Կրասնոդարի, Ստավրոպոլի բնակիչները: