Վրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, եթե անգամ երկրի նախագահը նիստ չնշանակի․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն. Արխիվային լուսանկար
Կոբախիձեն քվեարկության արդյունքները մերժելու ընդդիմության փորձերն ապարդյուն է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, և նոր կառավարությունը կհաստատվի, անգամ եթե երկրի նախագահը նիստ չնշանակի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Քաղաքական գործիչն ընդդիմության՝ երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները մերժումն անվանել է ինքնաարդարացման անհույս փորձ: Կոբախիձեի խոսքով՝ երկրում գործընթացները կշարունակվեն սովորական կարգով, իսկ այդ գործընթացը խանգարելու ընդդիմության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։
«Ընտրությունները կարևոր են ցանկացած երկրի կյանքում, և այդ կարևորագույն պահերին վրաց ժողովուրդը սատարեց մեզ ու կատարեց միակ, այլընտրանք չունեցող ընտրությունը։ Մենք հասարակությանն ասել ենք, որ այս ընտրությունները հավասարեցված են հանրաքվեին, մեր ուղերձը հաստատ հասել է ընտրողներին, և դրա հետ է կապված խորհրդարանական ընտրություններին աննախադեպ մասնակցությունը», - ասել Է Վրաստանի վարչապետը։
Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով` տեղամասերի 99%-ի տվյալների հաշվարկից հետո, իշխող «Վրացական երազանքը» հավաքել է քվեների մոտ 54,2 %-ը: Ընդդիմադիր հետևյալ ուժերը հաղթահարել են 5%-ի շեմը՝ «Փոփոխությունների կոալիցիա» (Սալոմե Զուրաբիշվիլի)՝ 11,2 %, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միխեիլ Սաակաշվիլի)՝ 9,8 %, «Ուժեղ Վրաստան «(4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9 % և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2 % քվեներ: Ընդդիմությունը, սակայն, չի ընդունել արդյունքները և մտադիր է բողոքի ակցիաներ սկսել։