ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը երկու մարզի երկնքում ոչնչացրել Է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 11.50-ից մինչև 12.40-ը (Մոսկվայի ժամանակով) կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով 2 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Բելգորոդի մարզի և 3-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի տարածաշրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։