ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 04:16-ին։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։