ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի յոթ մարզերի, ինչպես նաև Ազովի ծովի ջրային տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ 18 ԱԹՍ-ներ եղել են Տամբովի մարզի տարածքում։ Բելգորոդի մարզի տարածքում խոցվել է 16 ԱԹՍ։ 4-ական ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, Լիպեցկի և Օրյոլի մարզերի տարածքներում։ Վորոնեժի մարզի տարածքում ոչնչացվել է 3, իսկ Կուրսկի մարզում՝ 1 ԱԹՍ։
Ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել է նաև Ազովի ծովի ջրային տարածքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի տարածաշրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։