Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հայ ծանրորդները ևս երկու մեդալ էին նվաճել։ Ժորա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)՝ արծաթե մեդալակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) դարձավ Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող։
Ալեքսանդրան երկու վարժությունում հավաքեց ընդհանուր 200 կգ՝ նաև փոքր ոսկի նվաճելով 115 կգ արդյունքով։
Երկրորդ տեղը զբաղեցրեց լեհ մարզուհի Մալգորզատա Միյաթը (188 կգ), երրորդը` թուրք մարզուհի Մերվե Իլդենը (181 կգ):
Նշենք, որ ավելի վաղ հայ ծանրորդները ևս երկու մեդալ էին նվաճել։ Ժորա Գրիգորյանը (55 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)՝ արծաթե մեդալակիր։