ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակեց երրորդ ոսկե մեդալը։
Այս անգամ չեմպիոնը 61 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալներ են վաստակել Ժորա Գրիգորյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։ Իսկ Ռաֆիկ Մինասյանը գրավել էր 2–րդ հորիզոնականը` հավաքականին բերելով արծաթե մեդալ։
Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրել է 5–րդ տեղը (224 կգ):