ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 14:44-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության 1 ԲԻՍ աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մի քանի հերթապահ խմբեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։31-ին։