Չորս բանտարկյալ փախուստի են դիմել Անդրբայկալի ուղղիչ կենտրոնից

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Այս դատապարտյալները կարող էին ազատ տեղաշարժվել ուղղիչ ավանում, քանի որ դատապարտված էին հարկադիր աշխատանքի, որը, որպես պատժատեսակ, կապված չէ ազատությունից զրկելու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Անդրբայկալյան երկրամասի Ներչինսկ քաղաքում գտնվող թիվ 1 ուղղիչ կենտրոնից հարկադիր աշխատանքի դատապարտված չորս մարդ է դիմել փախուստի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Դաշնային պատիժների կատարման ծառայության մամուլի ծառայությունից:
«Հոկտեմբերի 26-ին Ներչինսկ քաղաքի թիվ 1 ուղղիչ կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ հարկադիր աշխատանքի դատապարտված 4 մարդ տեղում չեն։ Միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ», - հստակեցրել են մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հարկադիր աշխատանքը պատժատեսակ է, որը կապված չէ ազատությունից զրկելու հետ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ փախուստի դիմածներից երկուսը՝ Յուրի Ռուսինը և Օլեգ Չեկրիշևը, հայտնաբերվել են Ճիտա քաղաքի միկրոշրջաններից մեկում։ Մյուս երկուսի որոնման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։
Հիշեցնենք, որ բռնաբարության համար դատապարտված 6 բանտարկյալներ էլ հոկտեմբերի 26-ին փախել էին Լիպեցկի գաղութից։