Թուրքիայի ԿԲ-ն մտադիր է մինչև տարեվերջ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը. ԶԼՄ

Հաջորդ տարվա կանխատեսումների համաձայն՝ զեղչային տոկոսադրույքի առավելագույն ցուցանիշը կկազմի 35%, նվազագույնը՝ 27,5%:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկը ծրագրում է մինչև տարեվերջ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, եթե դա թույլ տան երկրում գնաճի վերաբերյալ տվյալները։ Այս մասին այսօր հաղորդել է Ekonomim թերթը՝ վկայակոչելով բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, պրոֆեսոր Ալի Հաքան Կարային:
Թուրքիայի ԿԲ–ն 2 տարվա մեջ առաջին անգամ հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 15%
Թուրքիայի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 17-ի նիստում յոթերորդ անգամ անընդմեջ առանցքային տոկոսադրույքը թողել է 50%-ի մակարդակում։ Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Օսման Աքչայն ավելի վաղ հայտարարել էր, որ ԿԲ-ն դեռ չի ծրագրում նվազեցնել այն․ իջեցման նախադրյալը կլինի գնաճի կայուն դանդաղումը։ Շուկայի մասնակիցները, մինչդեռ, չեն բացառում, որ կարգավորիչը դեկտեմբերին կարող է գնալ զեղչային տոկոսադրույքի իջեցման` մինչև 48,25%։
«Կարելի է ենթադրել, որ մինչև տարեվերջ տոկոսադրույքի նվազեցման ծրագիր կա, եթե գնաճի տվյալները թույլ տան», – ասել է պրոֆեսորը:
Հաջորդ տարվա կանխատեսումների համաձայն՝ զեղչային տոկոսադրույքի առավելագույն ցուցանիշը կկազմի 35%, նվազագույնը՝ 27,5%:
Ստամբուլում վարձով տներն ավելի թանկ են, քան Մանհեթենում. Թուրքիայի ԿԲ ղեկավար