Ռուսաստանի Կիրովի մարզում սանավիացիայի ուղղաթիռ է վթարվել. կա 4 զոհ

Ուղղաթիռն ընկել է թռիչքից մի քանի րոպե անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կիրովի մարզի անտառներում «Մի-2» բժշկական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սանավիացիայի ուղղաթիռի վթարի վայրը
Ընդհանուր առմամբ` ուղղաթիռում եղել է հենց չորս մարդ՝ օդաչուն, բժիշկը և երկու բուժաշխատող։ Նախնական տեղեկություններով՝ կործանումից հետո ուղղաթիռը բռնկվել է։
Սանավիացիայի ուղղաթիռի վթարի վայրը
Կիրովի մարզում վթարի ենթարկված սանավիացիայի ուղղաթիռում հիվանդներ չեն եղել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Սոկոլովը:
«Զվեզդային» հաստատել են, որ ուղղաթիռը պատկանում է «Վյատկաավիա» ՍՊԸ-ին։ «112» Տելեգրամ–ալիքը գրում է, որ ուղղաթիռում է եղել նաև ընկերության գլխավոր տնօրեն, օդաչու Վալենտին Կոմլևը։
Սանավիացիայի ուղղաթիռի վթարի վայրը