Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը ԴԺՀ-ում վերահսկողության տակ են վերցրել Ալեքսանդրոպոլը․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրոպոլ բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։