ՄԻՊ–ի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիներին

Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են խնդիրներ, որոնց պատկան մարմինները խոստացել են արագ արձագանքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակը։
ՀՀ–ի և ՌԴ–ի ՄԻՊ–երի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիներին
Նշվում է, որ օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ:
«Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողը խոստացել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
ՌԴ–ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025-ի համար գրեթե կրկնակի կրճատվել է
Նշվում է նաև, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից: