Լրագրողները շախմատի Հայաստանի ակումբային առաջնության տասնյակում են

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացված մրցաարին մասնակցել է 24 թիմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստանի լրագրողներ» թիմը մասնակցել է Հայաստանի շախմատի ամենամյա ավանդական թիմային առաջնությանը և տեղ գտել առաջին տասնյակում:
Մրցաշարը մեկնարկել է այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում, մասնակցել է 24 թիմ:
«Գրչի վարպետները» տարել են չորս հաղթանակ և կրել երեք պարտություն`8 միավորով զբաղեցնլով 8-րդ տեղը և հայտնվելով լավագույն տասնյակում:
Լրագրողական թիմին միավորներ են բերել Արարատ Պետրոսյանը («Արմենպրես»), որը 7 հնարավորից վաստակել է 3 միավոր, Նորայր Շողիկյանը՝ 7-ից 5, Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի») և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա)՝ 7-ից 4:
Ակումբային առաջնության առաջին փուլում հաղթել է Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը, որը վաստակել է 12 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Upgrade» թիմը, իսկ եռյակը եզրափակել է «Chess revolution Armenia» ակումբը:
Առաջնության հաղթողն ու մրցանակակիրները կորոշվեն երեք ակումբային մրցաշարերի արդյունքում, որոնցից երկրորդը կկայանա նոյեմբերի 23-ին:
Հայաստանի լրագրողները որոշել են շախմատի իրենց չեմպիոնին