Իրանի վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 4–ի

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան հոկտեմբերի 1–ին հրեական պետության վրա հարձակումների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված իրանցի զինվորականների թիվը հասել է 4–ի։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ–ները հայտնել էին Իրանի տարածքում Իսրայելի օդային հարձակման ժամանակ երկու զոհված զինվորականների մասին:
«Համզե Ջահանդիդեն և Մոհամմադ Մեհդի Շահրոհիֆարը նահատակվել են շաբաթ առավոտյան Իսրայելի հարձակման ժամանակ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մյուս երկուսը վիրավորվել են, իսկ ավելի ուշ մահացել են։
Թեհրանն իրեն պարտավորված է համարում պատասխանել Իսրայելի հարվածին. հայտարարություն
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում: CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ էլ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ տեղերում սահմանափակ վնաս են կրել: