Երևանում Մոսկվայի տանը ռուսական ժողովրդական պարերի փառատոն է անցկացվել

Բացի ռուսական ժողովրդական պարերից, փառատոնին ներկայացվել են նաև հայկական պարեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մանկապատանեկան խմբերը Երևանում Մոսկվայի տանը մասնակցել են ռուսական ժողովրդական պարերի փառատոնին: Այս մասին հայտնում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
Մոսկվայի տանը կազմակերպված ռուսական ժողովրդական պարերի փառատոնի մասնակիցներ
«Այսօրվա մեր միջոցառման գլխավոր ուղերձը, իհարկե, բարեկամությունն է և կրկին բարեկամությունը։ Շատ կարևոր է մանկուց ծանոթանալ միմյանց մշակույթին, հաղորդակցվել տարբեր ժողովուրդների ավանդույթներին, և այդ ժամանակ կյանքը երկրի վրա ավելի լավը կդառնա»,– նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Զաքարյանը։
Մոսկվայի տանը կազմակերպված ռուսական ժողովրդական պարերի փառատոնի մասնակիցներ
Փառատոնին մասնակցող «Նանե» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Թոփալյանն իր հերթին ընդգծել է, որ փառատոնին մասնակցությունը հնարավորություն է այլ ազգերի պարարվեստի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու:
«Մենք շատ խնամքով ենք վերաբերվում այլ ժողովուրդների արվեստին և փորձում ենք այն հնարավորինս մոտ ներկայացնել բնօրինակին: Այս առումով մեզ շատ օգնեց մի քանի տարի առաջ Մոսկվայում կայացած պարային մրցույթին մասնակցելը, որտեղ ես նաև վարպետության դասեր անցա Իգոր Մոյիսեևի անվան խորեոգրաֆիկ դպրոց–ստուդիայում»,– ասել է նա։
Երևանի Մոսկվայի տան ղեկավար Հայկ Մելիքյանը փառատոնի բոլոր մասնակիցներին հավաստագրեր է հանձնել: Նա նշել է, որ Երևանի Մոսկվայի տունը միշտ ուրախ է և պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին և խբերին, որոնք նպաստում են ռուս և հայ ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը, երիտասարդ սերնդի դաստիարակությանը և նոր տաղանդների բացահայտմանը:
Մոսկվայի տանը կազմակերպված ռուսական ժողովրդական պարերի փառատոնի մասնակիցներ
Նշենք, որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, Մոսկվայի «Հայրենակցի տան» և Երևանում Մոսկվայի տան աջակցությամբ: Բացի ռուսական ժողովրդական պարերից, փառատոնին ներկայացվել են նաև հայկական պարեր:
Երևանի Մոսկվայի տանը ռուսական մշակույթի փառատոն է անցկացվում