ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վեց բանտարկյալներ փախել են Լիպեցկի մարզի ուղղիչ գաղութից: Այս մասին հայտնել Է մարզպետ Իգոր Արտամոնովը Telegram–ալիքում:
Փախուստի մասին հայտնի է դդարձել այսսօր առավոտյան. սկզբում գաղութի աշխատակիցները նկատել են փորվածքը, իսկ հետո դատապարտյալներին ստուգելիս նրանցից վեցը չեն եղել:
«Ահազանգով բարձրացվել է Լիպեցկի մարզում Ռուսաստանի «УФСИН» ջոկատի անձնակազմը: Տեղադրվել են ժամանակավոր հետախուզական անցակետեր, համագործակցող մարմիններին ուղղորդող տվյալներ են ուղարկվել դատապարտյալների վերաբերյալ։ Տաք հետքերով ուղարկվել են պահեստային և հետապնդման խմբեր։ Ներկայում իրականացվում են փախուստի դիմած անձանց որոնման միջոցառումներ»,–հայտնել են Լիպեցկի մարզի «УФСИН»–ի մամուլի ծառայությունից։
Նրանք դատապարտված են մանկապղծության, թմրանյութերի, ավազակության և բռնաբարության համար (ներառյալ երեխայի խմբակային բռնաբարությունը): Վեցից հինգը Ուզբեկստանից են։
Փախուստի դիմած կալանավորների որոնմամբ զբաղվում են ՆԳՆ–ի, ԱԴԾ–ի և Ռոսգվարդիայի ներկայացուցիչները։