Իրանի հարավ-արևելքում գտնվող Գաուհար Կուխ շրջանում ահաբեկչության հետևանքով 10 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները ՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրանի ՆԳՆ ղեկավարը հանձնարարել է խումբ ստեղծել հետաքննություն անցկացնելու համար:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։