Իրանին ձեռնտու չէ ներքաշվել ռազմական բախումների մեջ․Իսկանդարյան

Sputnik
Թեհրանն իրեն պարտավորված է համարում պատասխանել Իսրայելի հարվածին, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում և պարտավորված է համարում պաշտպանվել այլ երկրների ագրեսիվ գործողություններից` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, նշված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի քաղաքների ռմբակոծության։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ թիրախավորվել են Իրանի ռազմական օբյեկտները։
Ըստ իրանական աղբյուրների՝ ռմբակոծության հետևանքով առնվազն երկու իրանցի զինծառայող է զոհվել։ Իրանի տարածքում իրականացված օպերացիան կրել է «Ապաշխարհության օրեր» անվանումը։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Իսրայելի հարվածները սպասելի էին, սակայն Իրանին ձեռնտու չէ ներքաշվել ռազմական բախումների մեջ։