Զբոսաշրջության ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն ոչ բավարար ծավալով.Սաֆարյան

Sputnik
Տարիներ շարունակ զբոսաշրջությունը Հայաստանում հռչակված է որպես գերակա ճյուղ։ Հայկական տուրօպերատորները մասնակվում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, պետությունը խոշոր գումարներ է ծախսում զբոսաշրջիկների համար երկիրը ավելի գրավիչ ներկայացնելու վրա։
Այդուհանդերձ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24 057-ով։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ իր մարզային այցերը վկայում են, որ աշխատանքներ կատարվում են, սակայն ոչ բավարար չափով։