44–օրյա պատերազմի հերոսների դիմապատկերները ներկած կինն ընդունել է մեղքը և ազատ արձակվել

Կինն ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44–օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկած 62–ամյա կինն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշվում է, որ կինն ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից»,– գրել է Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։ Կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 1–ին մասով։
Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում լուսանկարներ էին տարածվել, որոնցում 44-օրյայի մասնակից տղաների նկարները ներկով էին ծածկված։ Մարդիկ ահազանգում էին վանդալիզմի մասին։
Հոկտեմբերի 22–ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանում հայտնաբերվեց և ձերբակալվեց մայրաքաղաքի 62-ամյա բնակչուհի Հասմիկ Գ.-ն: