Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը շարունակելու համար նոր պայմանագիր է պետք. Պուտին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը շարունակում է Սուջայով գազ մատակարարել, սակայն տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է արդեն այս տարվա դեկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումը շարունակելու համար պահանջվում է նոր պայմանագիր կնքել։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքով Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է ոչ միայն գազի հոսքն ապահովելու համար, այլև եվրոպական էներգետիկ օրենսդրության պահանջների պատճառով, որին միացել է նաև Ուկրաինան: Նրա խոսքով` գազի տեղափոխման համար անհրաժեշտ հզորությունների ամրագրումը պետք է սկսվեր դեռ հուլիսին, սակայն դա տեղի չունեցավ։
«Որպեսզի գազամատակարարումը շարունակվի, նոր պայմանագիր է պետք, ինչպես նաև տրանսպորտային հզորությունների նախնական ամրագրում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանն այնուամենայնիվ չի հրաժարվում եվրոպական սպառողներին գազ մատակարարելուցև մի քանի այլընտրանքային երթուղի է առաջարկում։ Սակայն, ինչպես հստակեցրել է Պուտինը, Ուկրաինայի տարածքով գործող ուղիներից մեկով մատակարարումները սահմանափակ են. ուկրաինական կողմը փակել է «Սոխրանովկա» կետը, և գազի փոխադրումը հնարավոր է միայն Սուջայի կայանի միջոցով:
«Մենք շարունակում ենք Սուջայով գազի մատակարարումը, սակայն տարանցման պայմանագիրը լրանում է արդեն այս տարվա դեկտեմբերին»,-հավելել է ՌԴ նախագահը:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը շարունակում է եվրոպական մատակարարումների առանցքային ուղիներից մեկը մնալ, թեև 2022 թվականից ի վեր ծավալները զգալիորեն նվազել են աշխարհաքաղաքական գործոնների և Ուկրաինայի կողմից սահմանափակումների պատճառով։ Վերջին տարիներին Ռուսաստանը զարգացնում է այլընտրանքային գազատարները, ինչպիսիք են «Հյուսիսային հոսքը» և «Թուրքական հոսքը», որպեսզի նվազեցնի կախվածությունը ուկրաինական երթուղուց: Սակայն Ուկրաինայի տարածքով երթուղին դեռ արդիական է Եվրոպայի համար։
Ռուսաստանում գազի արդյունահանումը 2024-ի հունվար-օգոստոսին աճել է 9 %-ով․ ԵԱԶԲ