Սուր շնչառական վարակներով հիվանդացությունների թիվը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է

Ըստ ԱՆ մշտադիրտարկման՝ ներկա դրությամբ ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառվում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ 2024 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱՆ մշտադիրտարկման՝ ներկա դրությամբ ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։
ՀՀ մարզերում և Երևանում շուրջ 3 շաբաթում ավելի քան 28 հազար անձ է պատվաստվել գրիպի դեմ
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, ինչպես նաև չզբաղվել ինքնաբուժմամբ։