ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու ընթացակարգերի ավարտի հարցը: Այս մասին հաղորդում է ԵՏՀ կայքը։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Իրանի կողմից ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու թեման:
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրասիական տնտեսական միության և ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ:
Մասնավորապես, նշվել է ԵԱՏՄ երկրների ներդրումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև դրանց հասնելու համար առանցքային խնդիրների առաջմղման գործում։