Ինդոնեզիան մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ին

ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում. Արխիվային լուսանկար
Ինդոնեզիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկիրն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես կամուրջ զարգացած և զարգացող երկրների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիան մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ին։ Այս մասին ասվում է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին գերատեսչության ղեկավարի մասնակցությունից հետո երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱԳ նախարար Սուգիոնոն ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի ժամանակ ցանկություն է հայտնել միանալու ԲՐԻԿՍ–ին։
«ԲՐԻԿՍ-ին միանալը չի ​​նշանակում, որ Ինդոնեզիան ինչ-որ կողմի ​​է հարում: Ինդոնեզիան ամրապնդում է իր դիրքերը` որպես կամուրջ զարգացած և զարգացող երկրների միջև և հավատարմություն հայտնում Գլոբալ Հարավում պարենային անվտանգության, էներգետիկ կայունության ամրապնդմանն ու աղքատության կրճատմանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ-ից հավելել են, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ինդոնեզիան վերահաստատել է համաշխարհային համերաշխության կարևորությունը և կոչ է արել դադարեցնել կրակը Պաղեստինում և Լիբանանում։
Սուգիոնոն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի դերը Գլոբալ Հարավի երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացող երկրների ընդհանուր շահերի առաջմղման գործում:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ինդոնեզիան շարունակում է ակտիվորեն մասնակցել տարբեր համաժողովներին, այդ թվում՝ G20-ին և G7-ին։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։