ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հրավիրել են դատախազություն

Հովհաննես Սահակյան
Դատախազություն պետք է ներկայանան Հովհաննես Սահակյանի ծնողներն ու կինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հրավիրել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։
Դատախազություն պետք է ներկայանան նաև նախկին պատգամավորի ծնողները՝ Միշա Սահակյանն ու Նորա Մանուկյանը, և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը։
Ըստ ծանուցագրի՝ նրանց պետք է ծանոթանան իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրություններին ու դիրքորոշում հայտնեն։
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 2009-2016 թվականներին։ Եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ էթիկայի հարցրեի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2017-2018 թվականներին` Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն